Երկար ժամանակ հարթ կոշիկներ կրելիս ցավում են կրունկներն ու ոտքի միջին հատվածը, բացատրել է օրթոպեդ, վնասվածքաբան, Էվոտրեն ֆիթնես դպրոցի համահիմնադիր Դմիտրի Գորկովսկին։
Մարդու ոտքը կարող է դիմակայել երկար քայլելուն կամ վազքին, բայց՝ խոտի վրա, իսկ ասֆալտի, սալահատակների և այլ կոշտ մակերեսների վրա երկար քայլելը կարող է վնասել, ասել է բժիշկը։ Ուստի, որպեսզի ոտքերի ծանրաբեռնվածությունը նվազագույնի հասցվի, կոշիկներ պետք է ընտրել ոչ միայն արտաքին տեսքով, այլև՝ որակով:
Գորկովսկու կարծիքով հարթ կոշիկները լավագույն ընտրությունը չեն, քանի որ քայլելիս ոտնաթաթը սխալ դիրքում է հայտնվում:
Իդեալականն այն է, որ, քայլելիս հարվածի ծանրությունը պետք է տեղափոխվի կրունկից մինչև ոտնաթաթի միջնամաս:
Սխալ կոշիկները կարող են ոտքերի ծանրություն և հենաշարժիչ համակարգի լուրջ խանգարումներ առաջացնել, զգուշացրել է օրթոպեդը։
Պետք է ընտրել այնպիսի կոշիկներ, որոնց հետեվի հատվածում ոտքի մատից վեր բարձրացված է մեկից մեկուկես սանտիմետրով, խորհուրդ է տվել Գորկովսկին։ Այն կարող է լինել ոչ թե սովորական իմաստով կրունկ, այլ պարզապես թեքված ներբան:
«Կոշիկները պետք է համապատասխանեն ձեր ոտքին , ունենան հարվածներ կլանող հատկություն և համապատասխանեն այն մակերեսին, որով դուք քայլելու եք»,- ամփոփել է օրթոպեդը և խորհուրդ տվել գոնե տարեկան մեկ անգամ այցելել օրթոպեդի: shantnews.am