«Մզիուրի» («Օլեյնա» ձեթ ներկրող ընկերության դիտորդ խորհրդի անդամ Դիմիտրի Ռամիշվիլիի խոսքով, Վրաստանում ձեթն էժանանում է, և իրենց ընկերության դեպքում առայժմ նվազումը կկազմի 5-6 տոկոս։
Ըստ Ռամիշվիլիի, հավանական է, որ այդ միտումը շարունակվի ապագայում, քանի որ, բացի այն հեռանկարից, որ Ռուսաստանը սեպտեմբերից նվազեցնելու է ձեթի արտահանման հարկը, հոկտեմբերից չեղյալ են համարվելու այլ բյուրոկրատական ընթացակարգեր ևս։
Նրա տեղեկություններով, խոսվում է նաև արտահանման հարկն ընդհանրապես չեղարկելու մասին։
«Ռուսաստանում արտահանման հարկի նվազեցումը կազդի նաև մեր երկրում ձեթի գների վրա», — ասել է Ռամիշվիլին։
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերից Ռուսաստանը գրեթե երկու անգամ կնվազեցնի արևածաղկի ձեթի արտահանման հարկը՝ 15 հազար 987 ռուբլուց դառնալով 8,621 ռուբլի։ aliq.ge