Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտի կողմից վերանորոգման աշխատանքներ են տարվում Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհի վրա:
Ներկայումս շինաշխատանքներ են ընթանում ճանապարհի Ժդանովական գյուղի միջով անցնող հատվածում: Որոշ տեղերում ասֆալտի շերտը հանվում է և փոխարինվում նոր շերտով:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք տեղեկություն ենք ուղարկել ճանապարհային դեպարտամենտ կենտրոնական ճանապարհի վերանորոգման եւ քանդված մասերի վերաբերյալ, եւ ըստ դրա նրանք արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները: Խնդրել ենք նաեւ, որ մեր քաղաքի կենտրոնական ճանապարհի երկու կողմում էլ տեղադրեն ջրահեռացման համակարգ, իսկ թե այդ աշխատանքները երբ կատարվեն, մենք չենք կարող ասել»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝