Ուչմանայում «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները ավարտվել են. հարակից գյուղերում ընթացքի մեջ են

Ուչմանայում «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները ավարտվել են. հարակից գյուղերում ընթացքի մեջ են

Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքները որոշ տեղերում ավարտվել են եւ կան գյուղեր, որտեղ դեռ ընթացքի մեջ են:

Ուչմանա գյուղում անցած տարի հիմք է դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: Այս տարի շարունակվել է սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը: Գումարը կազմում էր 12 000 լարի:

Շինաշխատանքները ուղիղ պայմանագրի միջոցով իրականացրել է Ստեփան Ամիրխանյանը:

Ստեփան Ամիրխանյանը NOR -ի հետ զրույցում նշեց. «Աշխատանքները հասցվել են ավարտին, ինչ որ նախատեսված էր ծրագրով, իրականացրել ենք, լցվել է շենքի հիմքը, տարվել է հարթեցման աշխատանքներ եւ այլն»:

Բնակիչների խոսքով, լավ է որ գյուղում հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը դա կնպաստի երիտասարդության առողջ ապրելակերպին եւ գյուղում ձմռանը սպորտով զբաղվելու տեղ կլինի:

Թորիա գյուղում նույնպես շարունակվելու է 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք դրված մարզադահլիճի կառուցումը: Գումարը կազմում է 16 000 լարի:

«Աշխատանքներն արդեն մեկ շաբաթից ավել է մեկնարկել են, ցոկոլի կառուցման աշխատանքներն ենք իրականացնում այս պահին 50 սմ երկարությամբ, հետո տարվելու է հարթեցման աշխատանքներ եւ բետոնապատվելու է 12 /4 վրա տարածք: Աշխատանքները ավարտելու համար ունենք 2 ամիս ժամկետ, սակայն մենք 10 օրվա ընթացքում արդեն կավարտենք, ժամանակից շուտ»,- NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանը:

Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերում դեռեւս աշխատանքները չի սկսվել: Հեշտիա գյուղում նախատեսված է ճանապարհների հարթեցման համար 6000 լարի եւ ջրամբարի կառուցման համար 14000 լարի, որը ծառայելու է խոշոր եղջերավոր կենդանիների համար: Ղաուրմա գյուղի համար հատկացվել է 12 000 լարի որը նախատեսված է ճանապարհների հարթեցման համար:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ուչմանայում «Օգնություն գյուղին» ծրագրով շինաշխատանքները ավարտվել են

Կարդացեք նաեւ՝

Ուչմանա գյուղում նոր սպորտդահլիճի կառուցման 2 ֊րդ փուլը
Թորիա գյուղում հիմք դրված մարզադահլիճի կառուցման շարունակությունը