
Արդեն 15 օր է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղի կենտրոնում 1941-1945 թվականների Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տարածքում տարվում է ցանկապատման եւ վերանորոգման աշխատանքներ:
Թորիայի բնակիչ Մերուժան Մալխասյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Գյուղում ունենք հիմնադրամ, որի շրջանակներում հավաքվում է գումար թե՛ Ռուսաստանում եւ թե՛ գյուղում ապրող մեր համագյուղացիների կողմից։ Ամեն տարի հավաքված միջոցները օգտագործում ենք գյուղում տարբեր աշխատանքներ կատարելու նպատակով: Այս տարի վերանորոգել ենք գերեզմանատան ցանկապատը: Հիմա վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում հուշարձանի տարածքում՝ ցանկապատման, հարթեցման եւ խաչքարի տեղադրման»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝