2020 թվականի հոկտեմբերի 15 -ին մեկնարկել էին Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Վրաստանի Տարածաշրջանային և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը անցկացրել էր մրցույթ-տենդեր Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի հիմնանորոգման համար:
Մրցույթի ամբողջական գումարը կազմում էր 3,093, 938 լարի: Մրցույթը շահել էր “ამხანაგობა არპი ჯგუფი” ընկերությունը 2, 780, 000 լարիի դիմաց:
Նախկինում NOR ռադիոկայանը լուսաբանել էր, որ դպրոցի զննության ժամանակ պատուհանների տակի պատերին ճաքեր են նկատվել թե՛ դպրոցի ներսում, թե՛ դրսում, իսկ տեղ-տեղ էլ հատկապես դպրոցի նորակառույց հատվածում, ծեփը թափվում է։
Հետեւողական լինելով դպրոցի աշխատանքներին` նկատեցինք, որ երեկվանից` 2022 թվականի օգոստոսի 29 -ից դպրոցում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ:
NOR ռադիոկայանի հետ զրույցում թիվ 1 դպրոցի տնօրեն Դիանա Թումասյանը տեղեկացրեց, որ դպրոցը հիմնանորոգելուց հետո այն դեռեւս գտնվում է ժամկետի մեջ: Նրա խոսքով, պատերը քանդվելու պատճառով աշխատանքները իրականացնող ընկերությունը նորից կատարում է վերանորոգման աշխատանքներ:
Կարդացեք նաեւ՝