Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի դեռ չավարտված շինարարությունը արդեն քանդվում է

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի դեռ չավարտված շինարարությունը արդեն քանդվում է

Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։

Մարտի 4-ին բնակիչների շինարարության անորակությունից բողոքից հետո NOR ռադիոկայանի լրագրողներն այցելել են Նինոծմինդայի թիվ 1 դպրոց։

Դպրոցի շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, բայց արդեն նկատելի է թերությունները։ Դպրոցի զննության ժամանակ պատուհանների տակի պատերին ճաքեր են նկատվել թե՛ դպրոցի ներսում, թե՛ դրսում, տեղ-տեղ՝ հատկապես դպրոցի նորակառույց հատվածում, ծեփը թափվում է։

Ըստ վարպետի՝ ամբողջ աշխատանքը պետք է ավարտեին մինչև 2021 թվականի նոյեմբերի վերջ։ Սակայն վերանորոգման աշխատանքները դեռ շարունակվում են։

Նինոծմինդայի բնակիչ Սոցկար Փութուլյանի խոսքով, ով անտարբեր չէ դպրոցի կառուցման հարցում, ասում է, որ դպրոցի աշխատանքները բարձր որակով չեն իրականացվում.

«Ինչպես դպրոցի շինարարության սկզբում էի ասել, հիմա էլ, երբ աշխատանքները գրեթե ավարտված են, տեսնում ենք, որ աշխատանքները որակյալ չեն իրականացվում։ Ճաքեր կան ինչպես դրսում, այնպես էլ շենքի ներսում։ Հատկապես ձյան հալվելուց հետո լուրջ խնդիրներ ի հայտ եկան, թեև դպրոցը մեկ տարվա երաշխիք ունի։ Վերջին շրջանում Սամեբա գյուղում հաճախացել են երկրաշարժի դեպքերը, որոնց ուժգնությունը 4-5 բալ է, ու ով գիտի, եթե ավելի շատ լինի, այս շենքը կդիմանա, թե ոչ»։

Տեղում էր դպրոցի աշխատանքների համար պատասխանատու անձը, ով պատասխանեց NOR ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ե՞րբ են ավարտվելու աշխատանքները և ի՞նչ կասի ճաքերի մասին։ Նա ասաց, որ շենքի ներսում աշխատանքները կավարտվեն 10 օրվա ընթացքում, իսկ արտաքին թերությունները հավանաբար մեկ ամսվա ընթացքում կշտկվեն։ Նաև նշեց, որ դպրոցը կունենա մեկ տարվա երաշխիք:

Radio NOR · Строительство N1 школы города Ниноцминда подходит к концу