Երիտասարդ կինը և նրա չծնված երեխան մահացել են հիվանդանոցում

Երիտասարդ կինը և նրա չծնված երեխան մահացել են  հիվանդանոցում

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Կախեթիի Գուրջաանի քաղաքի հիվանդանոցում 34-ամյա կնոջ և նրա չծնված երեխայի մահվան փաստով, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Գուրջաանի «Geo Hospital» կլինիկայում։ Հիվանդանոցի տնօրեն Գելա Օրվելաշվիլին պատմել է, որ երբ կինը իրենց մոտ է եկել ծննդաբերության ցավերով, պտուղն արդեն մահացած է եղել։

«Դրա պատճառով ծննդաբերությունից հետո լրացուցիչ գինեկոլոգիական միջամտություն է պահանջվել, և ծննդաբերած կինը նույնպես մահացել է վիրահատությունից հետո»,- ասել է Օրվելաշվիլին։

Նա նանշեց, որ ծննդաբերած կինը Ախալցխայի մունիցիպալիտետի Վալի գյուղի բնակիչ է։ Հղիության ողջ ընթացքում նա չի գնացել Գուրջանիի կլինիկա, և նրա պատմությունն այնտեղ նշված չի եղել:

Դիահերձումը կպարզի մահվան պատճառը։ Հետաքննությունը սկսվել է «անզգուշությամբ մահ պատճառելու» փաստով (Վրաստանի ՔՕ 116-րդ հոդված)։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի, կամ երկուսից չորս տարի ժամկետով։