NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի մինի մարզադաշտի ցանկապատը շարքից դուրս է եկել եւ գտնվում է անմխիթար վիճակում:
Ավելի վաղ մեր լրագրողները, գտնվելով Մամզարայում, զրուցել էին գյուղի երիտասարդների հետ, ովքեր բողոքել էին մինի մարզադաշտի վիճակից:
Մանրամասները՝ աուդիոնյութում.
NOR ռադիոկայանը հետաքրքրվեց այս թեմայով եւ արդյունքում պարզ դարձավ, որ ոչ միայն Մամզարայում, այլեւ Մեծ Գոնդուրայում ընթանում են մինի մարզադաշտերի կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, Մամզարա գյուղի մինի մարզադաշտի կառուցման համար հատկացվել է 77 000 լարի գումար, իսկ Մեծ Գոնդուրայի մարզադաշտի վերանորոգման համար՝ 50 000 լարի գումար, մրցույթը շահել է Ռազմիկ Ղումաշյանին պատկանող շինարարական ընկերությունը:
Պայմանագրիը կազմվել է օգոստոսի 24 -ին, աշխատանքները հիմա գտնվում են ընթացքի մեջ, որոնք ավարտելու համար նախատեսված է 16 շաբաթ:
Կարդացեք նաեւ՝