Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքները որոշ տեղերում ավարտվել են եւ կան գյուղեր, որտեղ դեռ ընթացքի մեջ են:
Ուչմանա գյուղում անցած տարի հիմք է դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: Այս տարի շարունակվել է սպորտդահլիճի շինարարության 2 ֊րդ փուլը: Գումարը կազմում էր 12 000 լարի:
Շինաշխատանքները ուղիղ պայմանագրի միջոցով իրականացրել է Ստեփան Ամիրխանյանը:
Ստեփան Ամիրխանյանը NOR -ի հետ զրույցում նշեց. «Աշխատանքները հասցվել են ավարտին, ինչ որ նախատեսված էր ծրագրով, իրականացրել ենք, լցվել է շենքի հիմքը, տարվել է հարթեցման աշխատանքներ եւ այլն»:
Բնակիչների խոսքով, լավ է որ գյուղում հիմք է դրվել սպորտդահլիճի կառուցմանը դա կնպաստի երիտասարդության առողջ ապրելակերպին եւ գյուղում ձմռանը սպորտով զբաղվելու տեղ կլինի:
Թորիա գյուղում նույնպես շարունակվելու է 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք դրված մարզադահլիճի կառուցումը: Գումարը կազմում է 16 000 լարի:
«Աշխատանքներն արդեն մեկ շաբաթից ավել է մեկնարկել են, ցոկոլի կառուցման աշխատանքներն ենք իրականացնում այս պահին 50 սմ երկարությամբ, հետո տարվելու է հարթեցման աշխատանքներ եւ բետոնապատվելու է 12 /4 վրա տարածք: Աշխատանքները ավարտելու համար ունենք 2 ամիս ժամկետ, սակայն մենք 10 օրվա ընթացքում արդեն կավարտենք, ժամանակից շուտ»,- NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց աշխատանքներն իրականացնող անհատ ձեռներեց Մերուժան Մալխասյանը:
Հեշտիա եւ Ղաուրմա գյուղերում դեռեւս աշխատանքները չի սկսվել: Հեշտիա գյուղում նախատեսված է ճանապարհների հարթեցման համար 6000 լարի եւ ջրամբարի կառուցման համար 14000 լարի, որը ծառայելու է խոշոր եղջերավոր կենդանիների համար: Ղաուրմա գյուղի համար հատկացվել է 12 000 լարի որը նախատեսված է ճանապարհների հարթեցման համար:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝