
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 22 կմ, իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված է 4,5 կմ-ը, իսկ լամպերը տեղ-տեղ շարքից դուրս են եկել: Նույն խնդիրը առկա է նաև Նինոծմինդա քաղաքում:
Բնակիչների խոսքով՝ գյուղում գիշերային լուսավորության համար նախատեսված լամպերը տեղ-տեղ շարքից դուրս են եկել եւ ենթակա են փոփոխման:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ:
Նրա խոսքով. «Գիշերային լուսավորության լամպերի փոփոխման աշխատանքներ միշտ էլ տարվում են։ Նինոծմինդա քաղաքում կենտրոնական փողոցի լամպերը արդեն փոխել ենք: Այսօր մեր աշխատակիցները աշխատում են Փոկայի հատվածում, վաղը արդեն կփոխեն քաղաքի եւ Հեշտիա գյուղում շարքից դուրս եկած լամպերը»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝