Գյուղերում ավարտվել է գիշերային լուսավորության լրացուցիչ լամպերի տեղադրումը

Գյուղերում ավարտվել է  գիշերային լուսավորության լրացուցիչ լամպերի տեղադրումը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում ավարտվել է գիշերային լուսավորության լրացուցիչ լամպերի տեղադրումը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայությունը քաղաքապետարանի 21 գյուղերում գիշերային լուսավորության աշխատանքների մրցույթ է անցկացրել։

Այդ աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 250 հազար լարի։ 198.500 լարիի դիմաց մրցույթում շահել է «Մշենեբելի-5» ընկերությունը։ Գումարը հատկացվում է տեղական բյուջեից։

Ինչպես նշել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը, ընկերությունն ավարտել է գյուղերում նախատեսված աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, նախատեսված գյուղերում տեղադրվել է 166 հատ լամպ։

Արմեն Բդոյանը հավելեց նաև, որ «Օգնություն գյուղին» ծրագրով գյուղերում այս մրցույթից բացի, բնակիչներն ընտրել են գիշերային լուսավորության անցկացման աշխատանքը, որտեղ կիրականացվի նաև լրացուցիչ լուսավորություն։

«Օգնություն գյուղին» ծրագրով նախատեսվում է գիշերային լուսավորություն հետևյալ գյուղերում. Տամբովկա գյուղում՝ 5000 լարի; Գանձա գյուղում 5000 լարի; Փ.Արագյալ գյուղում 16 000 լարի. Մ.Գոնդուրա գյուղում 4000 լարի; Փ.Գոնդուրա գյուղում 14.400 լարի, Խորենիա գյուղում 10.000 լարի:

Radio NOR · В сёлах муниципалитета завершено установка дополнительного ночного освещения

Գյուղերի գիշերային լուսավորության մրցույթի համար նախատեսված գումարը բաշխվել է հետեւյալ կերպ.

Գիշերային լուսավորության աշխատանքներ են իրականացվել հետևյալ գյուղերում՝ Փ Գոնդուրա – 10,077 լարի, Սաղամո – 4,819 լարի, Գանձա – 20,217 լարի, Փոկա – 19,055 լարի, Ռոդիոնովկա – 2,366 լարի, Ղաուրմա – 9,097 լարի, Ուչմանա՝ 7 509 լարի, Գորելովկա – 14 342 լարի, Օրլովկա՝ 2 366 լարի, Ջիգրաշեն՝ 1 958 լարի, Մ.Խանչալի՝ 8 564 լարի, Փ.Խանչալի՝ 4 610 լարի, Կաթնատու՝ 6 530 լարի, Սաթխա՝ 16 166 լարի , Ժդանովական՝ 14 778 լարի, Սամեբա՝ 5 046 լարի, Եփրեմովկա՝ 3 981 լարի, Սպասովկա՝ 5 046 լարի, Թորիյա՝ 9 952 լարի, Հեշտիա՝ 16104 լարի։