Սննդաբան Վասիլիսա Պոնոմարեւան Medic Forum-ին տված հարցազրույցում անվանել է շատ թեյ խմելու վտանգը։ Նրա խոսքով՝ ըմպելիքի կանոնավոր օգտագործման դեպքում ատամների վրա բծեր են առաջանում, որոնց պատճառով հետագայում կարող են ճաքեր կամ կարիեսներ առաջանալ։
«Կարող է զարմանալի թվալ, որ թեյն ավելի շատ է կեղտոտում ատամները, քան սուրճը: Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է տանին կոչվող բաղադրիչ: Թեև տանինը կարող է օգնել ազատվել բերանի բակտերիայից և պայքարել կարիեսի դեմ, այն կարող է նաև առաջացնել ատամնափառ էմալի վրա: Անշուշտ, պետք է ասել, որ որքան թեյն ավելի թունդ և մուգ է, այնքան մեծ է ատամների փառակալման հավանականությունը»,- ասել է նա:
Բժիշկը նշել է, որ պետք է զգուշանալ ատամների ճաքերից և կարիեսից, քանի որ ըմպելիքը մաշում է ատամների պաշտպանիչ էմալը։ Պոնոմարևան խորհուրդ է տվել շաքարավազով թեյ խմողներին այն փոխարինել շաքար չպարունակող քաղցրացուցիչով, քանի որ դրա մեծ քանակությունը հանգեցնում է ատամների քայքայման, հատկապես հաճախակի թեյ խմելու դեպքում։shantnews.am