Որ հիվանդությունների դեպքում ծիծաղը կարող է վտանգավոր լինել

Որ հիվանդությունների դեպքում ծիծաղը կարող է վտանգավոր լինել

Բոլորին էլ հայտնի է, որ ծիծաղը շատ օգտակար է և համարվում է, որ այն նույնիսկ երկարացնում է կյանքը, սակայն լինում են դեպքեր, երբ այն կարող է վտանգավոր լինել։ Ինչպես նշել է նյարդաբան Պավել Կոկոտովը Sputnik ռադիոկայանի հետ զրույցում, անզուսպ ծիծաղը կարող է առողջական շատ վատ հետևանքների հանգեցնել շնչառական օրգանների հիվանդությունների, գերճնշումային կրիզի կամ անոթային խնդիրների դեպքում։

Բժշկի խոսքով՝ ծիծաղի նոպան կարող է նպաստել զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմանն ու բացասաբար անդրադառնալ անոթների վրա։ Ընդ որում՝ այն հատկապես վտանգավոր է, երբ մարդը չգիտի, որ իր մոտ զարկերակային կրիզ է զարգանում։

«Եթե զարկերակային գերճնշումով հիվանդի մոտ զարկերակային կրիզի ժամանակ որևէ բան անզուսպ ծիծաղի նոպա առաջացնի, ապա այն կհանգեցնի մահվան հավանականության բարձրացման։ Սա պայմանավորված է նրանով, որ ծիծաղը կարող է նպաստել զարկերակային ճնշման բարձրացմանը մի քանի միավորով, ինչն էլ ավելի կվատթարացնի մարդու վիճակը», – նախազգուշացրել է Կոկոտովը։

Նյարդաբանն ընդգծել է, որ եթե քրոնիկ հիվանդությունը կարող է վերածվել նոպայի, ապա անզուսպ ծիծաղը միայն էլ ավելի կվատթարացնի վիճակը։ Բացի այդ, հարկավոր է հիշել, որ պետք չէ ծիծաղել սնվելիս, քանի որ շնչուղիներում օտար մարմին հայտնվելու դեպքում շատ մեծ է շնչահեղձության վտանգը։

Tert.am