«Սադախլոյի» անցակետն օգոստոսին սպասարկել է 47 հազար 407 թեթև մարդատար մեքենայի

«Սադախլոյի» անցակետն օգոստոսին սպասարկել է 47 հազար 407 թեթև մարդատար մեքենայի

2022 թվականի օգոստոսին Վրաստանի սահմանային անցակետով անցել են ամենամեծ թվով մարդատար և ամենամեծ թվով բեռնատարներ, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ):

ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ սահմանամերձ երկրներից՝ երկու ուղղություններով սահմանը հատելու թիվը կազմում է 415 հազար 761։ Ավելի կոնկրետ՝ Ռուսաստանից և դեպի Ռուսաստան իրականացվել է 136 հազար 130 անգամ, Հայաստանից և դեպի Հայաստան՝ 141 հազար 601 անգամ, Թուրքիայից և դեպի Թուրքիա՝ 100 հազար 083 անգամ, Ադրբեջանից և դեպի Ադրբեջան՝ 37 հազար 170 անգամ:

2022 թվականի օգոստոսին տարանցիկ երթևեկության դինամիկայի պատկերը, ըստ ՆԳՆ տեղեկատվության, այսպիսին է՝ թեթև մարդատար ավտոմեքենա՝ 33 հազար 687, բեռնատար՝ 12 հազար 561, ավտոբուս՝ 775, մոտոցիկլետ՝ 193, հատուկ տեխնիկա՝ 29:

Մասնավորապես, 2022 թվականի օգոստոսին վրաց-հայկական «Սադախլոյի» անցակետը հատել է 47 հազար 407 թեթև մարդատար մեքենա. նույն ժամանակահատվածում վրաց-ռուսական «Կազբեգի» անցակետը հատել է 45 հազար 493 թեթև մարդատար մեքենա, վրաց-թուրքական «Սարփի» մաքսակետը հատել է 21 հազար 408 թեթև մարդատար մեքենա։ aliq.ge