Հուլիս ամսին Նինոծմինդայի մաքսակետն անցկացրել է մոտ 14000 ավտոմեքենա

Հուլիս ամսին Նինոծմինդայի մաքսակետն անցկացրել է մոտ 14000 ավտոմեքենա

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2022թ.-ին՝ հուլիս ամսին, Թուրքիայի և Հայաստանի սահմաններից Սամցխե-Ջավախեթիում ամենաշատ մեքենաները մուտք ու ելք են կատարել Նինոծմինդայի անցակետում։ Տեղեկությունը տարածում է «Interpress News»-ը։

Սահմանով մեքենաների շարժի դինամիկան հետևյալն է. Նինոծմինդայից մուտք է գործել 7241 մեքենա, դուրս է եկել 6695 մեքենա; Կարծախից մուտք է գործել 591 մեքենա, դուրս է եկել 646 մեքենա, իսկ Վալեի մասով մուտք է գործել 560 մեքենա, դուրս է եկել 752 մեքենա։

Հարևան երկրներ մուտք գործող և դուրս եկող տրանսպորտային միջոցների վիճակագրությունը հետևյալն է. Ռուսաստանից/Ռուսաստան սահմանի հատումներ են կատարվել 114868 անգամ; Հայաստանից/Հայաստան՝ 124204 անգամ; Թուրքիաից/Թուրքիա – 92,743 անգամ; և Ադրբեջանից/Ադրբեջան՝ 36486 անգամ; Բացի այդ, մուտքը նավահանգիստ գրանցված է 477 անգամ։

Վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հուլիսին Վրաստանի սահմանին ամենաշատ մեքենաներն անցել է Կազբեգիի և Սարփիի անցակետերով։ sknews.ge