Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակել է ընտանեկան հանցագործությունների և կանանց սպանությունների վիճակագրությունը։
Ըստ տվյալների՝ 2014-ից 2022 թվականներին ընտանեկան հանցագործությունների համար քրեական հետապնդման ցուցանիշներն աճել են, իսկ ընտանեկան հանցագործությունների համար մեղադրվողների ազատազրկման պատիժները 14 տոկոսից հասել են 88 տոկոսի։
Ամեն տարի Վրաստանում տասնյակ կանայք են բռնությամբ մահանում. միայն 2022 թվականի առաջին 8 ամիսներին սպանվել է 13 կին։
Վիճակագրության համաձայն, 2016-2022 թվականներին ընտանեկան հանցագործություն կատարած 1 624 մեղադրյալի նկատմամբ բացահայտվել է գենդերային խտրականության դրդապատճառը։
Կանանց սպանության գործերով գենդերային խտրականության շարժառիթն առաջին անգամ բացահայտվել է 2018 թվականին, իսկ մինչ այժմ կանանց սպանության գործերով գենդերային խտրականություն է բացահայտվել 45 մեղադրյալի նկատմամբ։
Դատախազությունը կարծում է, որ 2019 թվականից հետո կանանց սպանության աճող դեպքերի վրա ազդել է համաճարակը, և այդ երևույթը նաև համաշխարհային մտայնության մաս է։ aliq.ge