Ծնողների սպանության մեջ մեղադրվող Գիորգի Բերոզաշվիլին կշարունակի մնալ ձերբակալված։ Որոշումը կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիզո Ուբիլավան։
Մեղադրյալ Գիորգի Բերոզաշվիլիին առաջարկվել է, որ իր գործը քննման հանձնվի երդվյալ ատենակալներին, ինչին նա համաձայնել է։
Նշենք, որ Վազիսուբանիի բնակելի շենքերից մեկում 2022 թվականի ապրիլի 27-ին հրդեհ էր բռնկվել, որին նախորդել էր սպանություն։ Ենթադրվում է, որ 30-ամյա Գիորգի Բերոզաշվիլին նախ սպանել է իր քնած ծնողներին, իսկ հետո հետքերը ծածկելու համար այրել տունը։ aliq.ge