Այսօր՝ սեպտեմբերի 14 -ին, ժամը 10։00-ի սահմաններում Եֆրեմովկայից դեպի Ժդանովական տանող ճանապարհին, Ախալցխա-Երեւան ուղղությամբ երթեւեկող Վիտո մակնիշի երթուղային ավտոմեքենան բախվել է ասֆալտաքերիչ տեխնիկային:
Երթուղայինում եղել է 4 ուղեւոր, նրանցից 3 -ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նինոծմինդայի հիվանդանոց: Ինչպես NOR ռադիոկայանին հայտնեցին Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցից՝ 2 ուղեւոր արդեն դուրս է գրվել, իսկ 1 -ին էլ ուղեգրել են Գորի՝ բժշկական հսկողության առումով: Նրանց վիճակը բավարար է։
Դեպքի վայրում աշխատել են ոստիակնության եւ շտապ օգնության աշխատակիցները։
Ըստ ականատեսների՝ վթարի մեղավորը ամենայն հավանականությամբ եղել է ասֆալտքերիչ տեխնիկան, որն աշխատանքներ է իրականացրել ճանապարհի այդ հատվածում։ Ականատեսները նաև նշում են, որ ոչ մի ճանապարհային նշան տեղադրված չի եղել, որ այդ հատվածում ասֆալտի վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Ջավախավտոգզա ընկերությունը վերանորոգում է Նինոծմիմդայից դեպի անցակետ տանող մայրուղին։
Կարդացեք նաեւ՝