Երեքշաբթի գիշերը Թբիլիսիում ոստիկանական մեքենայի և մի քանի այլ մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ձախ ափին. Ականատեսների վկայությամբ՝ մեծ արագությամբ ընթացող մեքենան բախվել է պարեկային ոստիկանության մեքենային։ Վնասվել է նաև մոպեդ և մեկ այլ ավտոմեքենա։
Վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն մի քանի քաղաքացի բժշկական օգնության կարիք է ունեցել։
Վթարի մեղավորը տեղում բերման է ենթարկվել վարչական կարգով։
Վթարի փաստով հետաքննություն է սկսվել։