Հուլիսի 25 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի մանկական երիտասարդական կենտրոնում գործող «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սաները, մեկնեցին Հայաստանի Դիլիջան քաղաք մասնակցելու DigiCamp եռամրցաշար ճամբարին:
ՀՄԵԿ -ի «Արմաթ» ինժիներական լաբորատորիայի սան՝ Միքայել Անտոնյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ճամբարում իրենց անցկացրած օրերի եւ ձեռքբերումների մասին:
Նրա մասնավորապես նշեց. «Մեր լաբորատորիայից մեկնել էինք թվով 3 մասնակից՝ ես, Ալեքսան Սանամյանը եւ Գոհար Ռաֆայելյանը: Ճամբարը կոչվում էր եռամրցաշար, որովհետեւ բաղկացած էր 3 փուլից՝ ռոբոտաշինություն, մրցույթ եւ լող: Ռոբոտաշինության ոլորտում ունեցանք հաջողություններ, որտեղ ներկայացանք լաբիրինթ հաղթահարող ռոբոտով, պատրաստել էինք խելացի աղբաման եւ այլն: Մեծ ձեռքբերումներ ունեցանք ֆուտբոլի ասպարեզում՝ գրավեցինք 1 -ին հորիզոնականը ու պարգեւատրվեցինք դիպլոմով եւ մեդալներով»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝