Հայ-ադրբեջանական կոնֆիլիկտը անտարբեր չի թողնում մեր հասարակությանը, այդ պատճառով NOR ռադիոկայանը փորձեց հավաստի տեղեկություն ստանալ ՀՀ -ում տիրող իրավիճակից հեռախոսակապ ստեղծելով Անահիտ Հարությունյանի հետ:
Անահիտ Հարությունյանը անկախ լրագրող է Գյումրիից, լրագրության ասպարեզում ունի արդեն 12 տարվա փորձ, աշխատանքային գործունեությունը սկսել է Շանթ հեռուստաընկերությունից եւ որպես անկախ լրագրող համագործակցել է տեղական լրատվամիջոցների հետ՝ ինչպիսին են OC Media -ն, EVN Report -ը եւ այլն:
Անահիտի խոսքով. «ՀՀ- ում հիմա կարող ենք ասել որ իրավիճակը սահմանային գոտում համենայնդեպս հանդարտ է, կան ծանոթ մարդիկ ովքեր Ջերմուկում են եւ այնտեղից փաստեցին, որ ռմբակոծություններ չկան: Ներքին կյանքում իրավիճակը մի քիչ բարդ է, քանի որ Նիկոլ Փաշինյանի ելույթի խոսքը փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ տարբեր կերպ խաղարկվեց տարբեր մասսաների կողմից, ոչ հստակությունը կիրառվեց, լարվածությունը մեծացավ եւ հանրությունը դուրս եկավ իրենց մտահոգոթյունը հայտնելու թուղթ ստորագրելու, չստորագրելու հետ կապված: Երեւանյան դեպքերով պայմանավորված Գյումրիում նույնպես կային մարդիկ որվեքեր ավտոմեքենաներով ուղեւորվել են Երեւան՝ մոտ 30-40 հոգի»:
«Շատ շատերը ունեն ծառայող զինվորներ եւ սրտի տրոփյունով սպասում են թե ինչ է լինելու, վերջնականապես ուր ենք գնում, որովհետեւ խաղաղության պայմանագիրը եւ ներխուժումը ՀՀ -ի սուվերեն տարածք իրար շատ հակասող երեւույթներ են եւ իրավիճակը որոշ չափով մնում է անորոշ», – ասաց Անահիտը:
Անահիտի հետ զրույցը լսեք աուդիոնյութում.
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:
Կարդացեք նաեւ՝