Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում եւս 2-+3 ուղղություն է ավելացել: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե դրանք եղել են պատասխան հՀայաստանի կողմից սադրանքների, բայց պետք է արձանագրենք, որ այդ տեղեկատվությունը բացարձակախպես կեղծ է, սուտ է, չի համապատասխանում իրականությանը:
Այս պահին ՊՆ-ի կողմից հաստատաված 49 զոհ ունենք, բայց պիտի նաեւ արձանագրեմ, որ այդ թիվը ցավոք, վերջնական չէ: Ուզում եմ ընդգծե, որ պաշտոնական լրատվությունը պետք է ստուգվի, վերստուգվի, նոր հրապարակվի: Այս է պատճառը, որ նաեւ նախկին ցավալի փորձը հաշվի առնելով, մինչեւ վստահ չենք լինում զոհված զինվորի կամ սպայի զոհված լինելու վերաբերյալ որեւէ տվյալ չի հրապարակվում: Մեր զինվորները կռվել են անձնվիրաբար, հերոսաբար: Պետք է ընդգծեմ, որ մրդկային այդ տեսակի վրա է հիմնված մեր պետականությունը, մեր անկախությունը, ինքնիշխանությունը: Քանի դեռ կան նման մարդիկ, որոնք վճռական պահին պատրաստ են սեփական կյանքը վտանգի տակ դնել, ընդհուպ զոհաբերել հանուն հայրենիքի, դա նշանակում , որ ՀՀ-ն ունի եւ կունենա ինքնիշխանություն, հայկական պետականությունը կլինի հարատեւ, եւ ՀՀ ժողովուրդը կկարողանա հպարտ լինել իր զավակների համար»,-ասաց նա:
Փաշինյանը հավելեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, բայց 1-2 ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են. «ՊՆ-ն, ԳՇ-ն գնահատում է իրավիճակը, կորուստները եւ ճշգրտված տեղեկատվությունը կհրապարակվի»,-ասաց նա: