Շաքարային դիաբետով հիվանդները կարող են սննդակարգում մրգեր ու հատապտուղներ ներառել, սակայն դա, այնուամենայնիվ, որոշակի ռիսկեր է պարունակում։ Այս մասին ասել է ներզատաբան, սննդաբան Տատյանա Ֆիլիպովան։
Մասնագետի խոսքով՝ այս հիվանդության դեպքում մարդկանց թույլատրվում է օգտագործել գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, սակայն բացառապես փոքր չափաբաժիններով։ Հատկապես ուշադիր է հարկավոր լինել երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, քանի որ հիվանդության այս տեսակը հաճախ կապված է լինում ճարպակալման բարձր հավանականության հետ։
«Մրգերը պետք է չափավոր լինեն, հատկապես՝ մեծ քանակությամբ շաքար պարունակողները։ Դրանք են խաղողը, արմավը, ձմերուկը, սեխը, բանանն ու շատ քաղցր հատապտուղները», – նշել է մասնագետը։
Նա նաև հավելել է, որ ինսուլինային թերապիա ստացող հիվանդների կամ առաջին տիպի շաքարային դիաբետի դեպքում նման սահմանափակումները գրեթե բացակայում են։