
Երեկ՝ սեպտեմբերի 18 -ին, Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երգի եւ պարի մեծ փառատոն:
Փառատոնին մասնակցում էին մշակույթի կենտրոնի բոլոր պարային համույթները, Ռաֆայել- Ջավախ կրթամշակութային կենտրոնի սաները, Հեշտիայի մանկական երիտասարդական կենտրոնի պարային համույթը եւ Սայաթ Նովա աշուղական երգի խումբը:
Նշենք, որ 1 ամիս առաջ տեղի էր ունեցել ստուգատես, որի արդյունքում պետք է որոշվեր հաղթող համույթների եւ երգիչների անունները, սակայն ժյուրիի որոշմամբ բոլոր խմբերն էլ արժանիի են եւ նրանց պարգեւատրեցին դիպլոմներով:
Դահլիճը լեփ-լեցուն էր, երեխաները շատ լավ հանդես եկան եւ արժանացան հանդիսատեսի ծափահարություններին:
Կարդացեք նաեւ՝