
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա գյուղում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս տարի շարունակվելու է մինի մարզադաշտի կառուցման աշխատանքների 2 -րդ փուլը։
Այսօր՝ սեպտմբերի 20 -ին, NOR -ի լրագրողը, այցելելով Եֆերմովկա գյուղ, զրուցել է բնակիչների հետ, ովքեր նշեցին, որ խաղադաշտի հետ կապված դեռեւս այս տարի ոչ մի աշխատանք չի տարվել:
Այս հարցի շուրջ զրուցեցինք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանի հետ:
Նա իր խոսքում նշեց . «Հիմա տեղի է ունենում ցանկապատերի նախապատրաստական աշխատանքները, որոնք ավարտելուց հետո շինարարը արդեն կանցնի տեղադրման աշխատանքներին: Բետոնապատվելու է նաև խաղադաշտի տարածքը: Նախատեսված գումարը 10 000 լարի է։ Աշխատանքները իրականացվելու են, քանի որ ժամկետի մեջ են մինչեւ հոկտեմբեր»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝