Ո՞վ էր Քութաիսիում 12 անձանց պատանդ վերցնողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ո՞վ էր Քութաիսիում 12 անձանց պատանդ վերցնողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանի ՆԳՆ-ն տարածում է հանցագործի ձերբակալության կադրերը, ով, թարմացված տվյալներով, պատանդ է վերցրել 14 մարդու Քութայիսիում գտնվող «Վրաստանի բանկի»-ի մասնաճյուղում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ հարձակվողը 37 տարեկան է, անունը՝ Գրիգոլ Նարսիյա։

Ձերբակալությունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 19:30-ին, թե կոնկրետ ինչպես է դա տեղի ունեցել, դեռ հայտնի չէ։ ՆԳՆ-ն հայտարարել է հաջող հատուկ գործողության մասին։ Ոստիկանության տվյալներով՝ «բոլոր պատանդներին աստիճանաբար ազատ են արձակել», որից հետո «հարձակվողին որպես կասկածյալ տեղում բերման են ենթարկել»։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է ՆԳՆ-ն։

Կադրերում երեւում է, թե ինչպես է շենքից դուրս հանում համազգեստով տղամարդուն՝ վերջին պատանդների հետ միասին։newsgeorgia.ge