Վրաստանում զինված տղամարդը բանկում պատանդներ է վերցրել և պահանջում է 2 միլիոն դոլար, ուղղաթիռ ու Ռուսաստանի դրոշը

Վրաստանում զինված տղամարդը բանկում պատանդներ է վերցրել  և պահանջում է 2 միլիոն դոլար, ուղղաթիռ ու Ռուսաստանի դրոշը

Զինված տղամարդը, ով պատանդներ է վերցրել Քութաիսիում Վրաստանի բանկի մասնաճյուղում, սպառնում է ռումբ պայթեցնել, եթե իր պահանջները չկատարվեն մեկուկես ժամից։

Առևանգողը պատանդներից մեկի միջոցով հերթական տեսաուղերձն է տարածել Facebook սոցիալական ցանցում։

Հարձակվողը պահանջում է 2 միլիոն դոլար, ուղղաթիռ, որով կլքի տարածքը, Ռուսաստանի դրոշ և հեռահաղորդիչ(ռացիա)։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բանկում 12 պատանդ է մնում։ Տեղում մոբիլիզացվել են հատուկ նշանակության ջոկատներ, շտապօգնության բրիգադներ, հրշեջ մեքենաներ։

Առևանգողը` զինվորական համազգեստով և դիմակով տղամարդը, պնդում է, որ մուտքի մոտ տեղադրված պայթուցիկ սարքը կգործի, եթե ոստիկանությունը հարձակվի: Նա ունի իր մարմնին ամրացված պայթուցիչների նման սարքավորումներ։

Միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով, որոնք ենթադրում են հրազենի և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերում և պահպանում, ահաբեկչական գործողություն և ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելը։newsgeorgia.ge