
Վրաստանի ազգային ուսումնական պլանում փոփոխություն է կատարվել, ըստ որի` դպրոցը պարտավոր է տնային ուսուցման ռեժիմ տեղափոխել այն աշակերտներին, որոնք բժշկական տեղեկանքի հիման վրա բուժման կարիք ունեն մեկ ամսից ավելի ժամկետով և, առողջական վիճակով պայմանավորված` պատկանում են ռիսկային խմբին:
Անհրաժեշտության դեպքում երեխայի ծնողը պետք է դիմի դպրոց: Սա չի վերաբերում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին։Հրամանն ուժի մեջ է մտել երեկ՝ սեպտեմբերի 21-ին, որը ստորագրել է կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Թամար Մախարաշվիլին։aliq.ge