Առցանց խորհրդատվություն FLEX-ի մասին ՝ Ջավախքի դպրոցականների համար

Առցանց խորհրդատվություն FLEX-ի մասին ՝ Ջավախքի դպրոցականների համար

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդը Վրաստանում կազմակերպում է առցանց խորհրդակցություն Ջավախքի հայալեզու դպրոցականների համար FLEX ծրագրի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ծրագրի կազմակերպիչները կբացատրեն բոլոր այն մանրամասները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել հայտերի ընդունման ընթացքում և կպատասխանեն ձեր բոլոր հարցերին: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ին։ Ցանկացողները հանդիպմանը պետք է միանան Zoom հղմամբ (https://us02web.zoom.us/j/84860977574?pwd=aVNJbERvMU9hMERnR3Q1amsvZkxTQT09):

Ծրագրին մասնակցել ցանկացողները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ լինել 9-րդ, 10-րդ կամ 11-րդ դասարան; պահպանել տարիքային սահմանափակումները (ծննդյան տարեթիվը 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 16-ը):

Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիրը (FLEX) ավագ դպրոցի աշակերտների համար ստեղծվել է 1992 թվականին սենատոր Բիլ Բրեյդլիի կողմից: Արդեն 30 տարի է, ինչ այս ծրագիրն իրականացվում է Վրաստանում։ Նինոծմինդայի մունիցիպալիտետից տարեկան 2-3 սաներ անցնում են ծրագրի եզրափակիչ փուլ, ովքեր մեկ տարով մեկնում են ԱՄՆ սովորելու։ Ծրագրի հիմնական նպատակը երկրների միջև բարեկամությունն է։