Տեսահսկման 10 նոր տեսախցիկներ կհայտնվեն ոչ միայն Ախալքալաքում, այլեւ մի քանի գյուղ տանող ճանապարհներին։
Ախալքալաքի մունիցիպալիտետը 6 475 լարիի չափով էլեկտրոնային մրցույթ է հայտարարել 10 տեսահսկման տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման նպատակով, որը նախատեսվում է անվտանգությունը ապահովելու համար։ Գնման և տեղադրման տենդերը հայտարարվել է սեպտեմբերի 13-ին, իսկ առաջարկների ընդունումն ավարտվել էր սեպտեմբերի 23-ին։ Տեսախցիկները պետք է տեղադրվեն պայմանագրի կնքումից հետո՝ 25 օրացուցային օրվա ընթացքում։ էլեկտրոնային մրցույթը հաղթել է անհատ ձեռնարկատեր Մարտիրոս Քջանյանը՝ 6 200 լարիի չափով։
Ախալքալաքում և գյուղերում պետք է տեղադրվեն տեսահսկման 10 տեսախցիկներ՝ սեփական սնուցման բլոկերով, մալուխով և հիշողության քարտերով, 12 ամիս երաշխիքային ժամկետով։
Ախալքալաք քաղաքում տեսախցիկները կտեղադրվեն՝
1. Ճավճավաձե-Թամար Թագուհի խաչմերուկում
2. Խաս Բաչխա այգու դիմաց
3. Ազատություն-Ճավճավաձե խաչմերուկում
4. Մալխասյան-Լոմսաձե խաչմերուկում
5. Ձնելաձե փողոցում՝ ենթակայանի մոտ
6. Սարգսյան-Էնգելս խաչմերուկում
7. Նալբանդյան փողոցում՝ Արվեստի դպրոցի մոտ:
Գյուղերում տեսախցիկները կտեղադրվեն՝
1. Խավեթ գյուղում
2. Սուլդա գյուղում
3. Ախալքալաք-Կարծախ մայրուղու վրա: jnews.ge