Ըստ վարորդներից ստացած տեղեկության, Ախալքալաքի կենտրոնական փողոցում գտնվող “խելացի տեսախցիկները” նորից են սկսել ֆիքսել խախտումները և տուգանել վարորդներին։
Ախալքալաքում տեսախցիկները սկսել են ֆիքսել խախտումները 2021 թվականի դեկտեմբերից։ Ինչից հետո խուճապ առաջացավ վարորդների մոտ, նրանք շտապում էին տեխզննման, անվերջանալի հերթեր էր առաջացել Ախալքալաքի տեխզննման կենտրոնում։ Սակայն շուտով տուգանումների մասին խոսակցությունները ավարտվեցին։
Պատասխանն այն հարցերին թե ե՞րբ, ի՞նչ սկզբունքով, ի՞նչ խախտումներ են գրանցում խելացի տեսախցիկները վարորդներին թերևս հայտնի չէ։ Այդ հարցերին պատասխան ստանալու ակնկալիքով Jnews-ը հայտ է ներկայացրել Ներքին գործերի նախարարությանը։
Նշենք, որ Ախալքալաքում տեղադրված է 18 տեսաձայնագրիչ տեսախցիկներ (որոնք նույնականացնում են համարանիշները)։