COVID 19 -ի դեմ պատվաստումը Նինոծմինդայում սկսվել է 2021 թվականի հուլիսի 9 -ից: Գործընթացի սկզբում տարածված ապատեղեկատվության պատճառով բնակչությունը բացասաբար էր վերաբերվում պատվաստանյութերին։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք սկսեցին սեփական նախաձեռնությամբ պատվաստվել։ Այս պահին մունիցիպալիտետում պատվաստվել է 5232 մարդ։
Առաջին փուլում Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց է բերվել 4 տեսակի պատվաստանյութ՝ Pfizer, Sinovac, Sinopharm, AstraZeneca։
Նինոծմինդայի շրջանում բնակչության զգալի մասը պատվաստվել է Sinopharm և Pfizer պատվաստանյութերով։ Հարկ է նշել, որ AstraZeneca -ն երբեք չի օգտագործվել տեղական Covid կենտրոնում՝ Ախալցխայում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ այս պատվաստանյութով պատվաստվելուց հետո բուժքույրը մահացել էր։
Ներկայումս Նինոծմինդայի հիվանդանոցում գործում է երկու տեսակի պատվաստանյութ՝ Sinovac և Sinopharm։ Pfizer պատվաստանյութը 30 օր պահվում է +2 – +8 աստիճան ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում։ Նշված ժամանակից հետո դեղը չի կարելի օգտագործել: Պահանջարկը մեծ չլինելու պատճառով նշված դեղամիջոցը Նինոծմինդայի հիվանդանոցը չի ստանում, սակայն, ինչպես ասում են կլինիկայի աշխատակիցները, եթե կա որևէ մեկը, ով ցանկանում է պատվաստվել Pfizer-ով, ապա հնարավոր է շատ շտապ ձեռք բերել:
Այս պահին, ըստ Նինոծմինդայի հիվանդանոցի տրամադրած տվյալների, պատվաստվում են շատ քիչ՝ շաբաթական 4-5 մարդ։ Դա նույնպես, միայն երկրորդ կամ խթանող դոզայով:
NOR ռադիոկայանը հարցազրույց անցկացրեց Նինոծմինդայի բնակիչների հետ՝ պարզելու, թե ինչ պատվաստանյութով են նրանք պատվաստվել և ինչու են ընտրել այդ պատվաստանյութը։
Բնակչության հիմնական մասն ասում է, որ պատվաստումը նրանց վրա լավ է ազդել։ Բնակիչներից մեկի խոսքով՝ պատվաստվելուց հետո նա հեշտությամբ է տարել կորոնավիրուսը։ «Իմ ամբողջ ընտանիքը հիվանդացել է COVID -ով, բացառությամբ ես և իմ քույրս, քանի որ մենք պատվաստվել էինք։ Ես չգիտեմ, գուցե դա եղել է ոչ միայն պատվաստված լինելու պատճառով, բայց փաստն այն է, որ մենք չենք հիվանդացել»:
Մանրմասները՝ աուդիոձայնագրությունում.
Ներկայումս Վրաստանում պատվաստվել է 2 921 949 մարդ, որոնցից 1 276 173 -ը պատվաստվել են երկու դեղաչափով։ Վիճակագրության համաձայն՝ ամբողջ Վրաստանում բնակչությունը ամենաշատը նախընտրում է Pfizer-ը։
Կարդացեք նաեւ՝