Ի՞նչ կարծիք ունեն Նինոծմինդայի բնակիչները պատվաստման վերաբերյալ. Նախկինում եւ հիմա

Ի՞նչ կարծիք ունեն Նինոծմինդայի բնակիչները պատվաստման վերաբերյալ. Նախկինում եւ հիմա

2019 թվականի նոյեմբերից ամբողջ աշխարհում ի հայտ եկավ Covid-19 (կորոնավիրուս) համաճարակը։ Համաճարակը շատ արագ տարածվեց աշխարհով մեկ, և եղան բազմաթիվ մահեր։ Եղել են դեպքեր, երբ ավելի շատ վարակվել են, քան ապաքինվել։ Մինչև 2021 թվականը Covid-կենտրոններում տեղ չկար նույնիսկ Covid-19-ով վարակված հիվանդների համար, ինչի պատճառով հիվանդության համեմատաբար թեթև ձև ունեցող մարդիկ հաճախ բուժվում էին տնային պայմաններում։

2021 թվականի մարտի 15 -ին Վրաստանում սկսվել է համընդհանուր պատվաստումների գործընթացը։ Առաջին փուլում պատվաստումը եղել է կամավոր։ Սակայն պետք է նշել, որ հասարակության մեջ տարբեր կարծիքների, առասպելների, ապատեղեկատվության տարածման պատճառով մարդիկ վախենում էին պատվաստվելուց։ Նույն իրավիճակն էր Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Բնակչության մեծ մասը այստեղ չի պատվաստվել, քանի դեռ այն չի դարձել պարտադիր։ Մարդկանց մի մասը պատվաստվել է աշխատանքից չազատվելու, ոմանք սահմանը հատելու, ոմանք էլ ուսումը շարունակելու համար։ Այս պահին իրավիճակն այնքան սուր չէ, որքան եղել է COVID -19 -ի պիկի ժամանակ։

Նինոծմինդայի մունիցիպալիտետում պատվաստումները սկսվել են 2021 թվականի հուլիսի 9 -ից։ 2021 թվականին Նինոծմինդայում պատվաստվել է 3591 մարդ, իսկ մինչև 2022 թվականի սեպտեմբեր Նինոծմինդայում պատվաստվել է 1641 մարդ (նշենք, որ 2022 թվականի դրությամբ մունիցիպալիտետում բնակվում է մինչև 18000 մարդ)։ Պատվաստվածների թիվը կազմում է ընդհանուր բնակչության 30%-ը։

Ինչպիսի՞ն էր նախկինում բնակչության վերաբերմունքը և փոխվե՞լ է այն հիմա, թե՞ ոչ, փորձեցինք պարզել բնակիչներկ հետ զրույցում։

Բնակչության մի մասը դեռևս մտավախություն ունի պատվաստումից, թեև զգալի մասը կարծում է, որ պատվաստումից հետո COVID -ը մարդիկ տանում են ավելի թեթեւ, ուստի դա անհրաժեշտ է։

Այս առնչությամբ զրուցեցինք նաև Նինոծմինդայի հիվանդանոցի բժիշկ-թերապևտ և համաճարակաբան Կարինե Արզումանյանի հետ, ով նշեց, որ բնակչությունը սկզբում հոռետես էր և չէր պատվաստվում, բայց որոշ ժամանակ անց, երբ համոզվեցին, որ պատվաստանյութը պաշտպանում է, նրանք ակտիվորեն սկսել են պատվաստել։

Տեղեկության համար:

Պատվաստանյութը կենսաբանական պատրաստուկ է, որն ապահովում է ակտիվ ձեռքբերովի իմունիտետ կոնկրետ վարակիչ հիվանդության դեմ։ Սովորաբար, պատվաստանյութը պարունակում է գործակալ, որը նման է հիվանդություն առաջացնող միկրոօրգանիզմին և հաճախ պատրաստվում է մանրէի սպանված կամ թուլացած ձևերից, նրա տոքսիններից կամ նրա մակերեսային սպիտակուցներից մեկից: Պատվաստանյութը խթանում է մարմնի իմունային համակարգը ընկալելու որպես սպառնալիք, ոչնչացնելու այն, այնուհետև ճանաչելու և ոչնչացնելու այդ գործակալի հետ կապված ցանկացած միկրոօրգանիզմ, որը նա կարող է հանդիպել ապագայում:

Նշենք, որ 2021 թվականին պատվաստումների վերաբերյալ բազմաթիվ տեղեկատվական արշավներ են իրականացվել, որտեղ բնակչությանը բացատրվել է պատվաստանյութի կարևորությունը։ Բացի այդ, անցկացվել են այլ միջոցառումներ, օրինակ՝ խաղարկություն, որը նպաստել է պատվաստումների տարածմանը շրջաններում։

Radio NOR · Covid -ը այսօր

Կարդացեք նաեւ՝