Քնելուց առաջ թխուկներով կամ հրուշակեղենով թեյ խմելու սովորությունը կարող է դառնալ ոչ միայն ավելորդ կիլոգրամների կուտակման, այլև քնի հետ կապված խնդիրների զարգացման պատճառ։ Այս մասին նշում է թերապևտ, սննդաբան Նատալյա Լազուրենկոն։
Սննդաբանի խոսքով՝ երեկոյան ուշ ժամերին քաղցրավենիքի կանոնավոր գործածությունը կարող է խանգարել քնի հորմոնների արտադրությունը։ Արագ ածխաջրերն օրգանիզմին էներգիա են տալիս և բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ընդ որում՝ որակյալ քնի համար պատասխանատու մելատոնինի մակարդակը զգալիորեն նվազում է։
«Այդ ժամանակահատվածում օրգանիզմն արդեն սկսում է պատրաստվել քնել և սկսում է հանգստանալ։ Այն արտադրում է հորմոններ, որոնք նախապատրաստում են գիշերվան: Եվ այստեղ անորակ էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն կխաթարի մելատոնինի՝ գիշերային քնի ու աճի հորմոնի արտադրության ռիթմը, որը գիշերային հիմնական անաբոլիկն է»,- զգուշացրել է բժիշկը:
Նրա խոսքով՝ տարատեսակ աղանդերների ու քաղցրավենիքի գործածության լավագույն ժամանակահատվածն առավոտյան ժամերն են։ Այդ դեպքում օրգանիզմը հասցնում է յուրացնել ածխաջրերը, իսկ ավելորդ կալորիաները չեն կուտակվում ճարպերի տեսքով։