
Այսօր՝ հոկտեմբերի 4 -ին, Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մինի մարզադաշտում, մեկնարկեց մինի ֆուտբոլի դպրոցականների առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում են շրջանի թվով 20 թիմեր տարբեր դպրոցներից:
Քաղաքապետարանում սպորտի հարցերով մասնագետ Վալերի Բրոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Դպրոցականների առաջնությունը տեւելու է 2 օր, ասեմ որ շատ հաճելի է այսպիսի միջոցառումը, որի նպատակն է առողջ ապրելակերպի սերմանումը աճող սերնդի շրջանում: Մենք պարգեւատրելու ենք հաղթող թիմերին, իսկ 1 -ին տեղ գրավող թիմը կստանա նաեւ քաղաքապետարանի գավաթը»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Թեմատիկ՝