Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը հաղթեց դպրոցական օլիմպիադայի մինիֆուտբոլի մրցաշարը

Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը հաղթեց  դպրոցական օլիմպիադայի մինիֆուտբոլի մրցաշարը

Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը անցկացնում է դպրոցական մարզական օլիմպիադա:
Օլիմպիադայի շրջանակներում մինիֆուտբոլի խաղերին մասնակցեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի 12 թիմեր:

Լարված պայքարում եզրափակիչ դուրս եկան Նինոծմինդա քաղաքի թիվ 2 և Փոքր Խանչալի գյուղի դպրոցները, իսկ արդյունքում հաղթանակ տարավ Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը, որը կմասնակցի Ախալցիխեում կայանալիք շրջանային տուրին:

Դպրոցական օլիմպիադայի նպատակն է առողջ ապրելակերպի սերմանումը աճող սերնդի շրանում: Օլիմպիադայի նախնական փուլին կարող են մասնակցել բոլոր դպրոցականները անկախ իրենց մարզական տվյալներից:

Նյութի մանրամասները լսեք Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Մամիկոն Սահակյանի հետ մեր զրույցում.