Նինոծմինդայի բնակիչ Հարություն Սիմոնյանը քաղաքապետարանի սոցիալական ծրագրի շահառու է։ Նա դիալիզի հիվանդ է։ Պետք է գնա Ախալցխա՝ բժշկական ծառայություններ ստանալու։
Մինչ օգնություն ստանալը նա շաբաթը երեք անգամ իր միջոցներով էր գնում Ախալցխա։ Գոհ է Ախալցխայում ծառայությունից, բայց կցանկանար Ախալքալաքում դիալիզի կենտրոն բացվեր։ Սիմոնյանն ասում է, որ դեղեը թանկ են: Դեղորայքի համար ամսական ծախսվում է 200-300 լարի։ Նա դեղերի համար զեղչեր է խնդրում։
Տեսանյութը պատրաստվել է «Մասնակցային բյուջետավորում՝ հանուն քաղաքացիների շահերի» ծրագրի շրջանակներում, ծրագիրն իրականացվում է Սամցխե-Ջավախքի Մեդիա կենտրոնի կողմից՝ NDI-ի աջակցությամբ։