Այսօր՝ հոկտեմբերի 7 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի պատանիների Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային առաջնությունը:
Մրցաշարին մասնակցում էին Ախալցիխեյի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջանի թիմերը, թվով 60 մասնակիցներ:
Մարզիչ՝ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Այսօրվա մրցաշարին մասնակցում էին հիմնականում հավաքականի անդամ երեխաները, այդ պատճառով էլ մասնակիցների քանակը ավելի քիչ է: Երեխաները մրցում էին 4 տարիքային խմբերով, ինչպես անհատական այնպես էլ զույգերով: Վրաստանի աշնանային առաջնությանը պատրաստվելու համար, սա նաեւ մրցումների նախնական փուլն էր»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Նշենք, որ հաղթող մասնակիցները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթով եւ պատվոգրերով:
Կարդացեք նաեւ՝