Հունիսի 29-ին եւ 30 -ին Թելավի քաղաքում անցկացվեց սեղանի թենիսի բաց առաջնություն:
Նինոծմինդայի սեղանի թենիսի հավաքականը ներկայացավ թվով 6 մասնակիցներով:
Մարզիչ Աշոտ Սողոյանի խոսքով. «Երեխաները շատ լավ խաղ ցուցադրեցին, Մարինե Հանեսյանը գրավեց 2 -րդ հորիզոնականը իսկ Կարինե Հանեսյանը զբաղեցրեց 3 -րդ տեղը: Աշոտ Նորսոյանի կողմից երեխաները ստացան նվեր՝ բարձրակարգ թենիսի ռակետ, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան»:
Նշենք, որ ընդհանուր մրցաշարը կավարտվի այսօր՝ հունիսի 30 -ին: