Երեկ՝ մարտի 9 -ին, Նինոծմոնդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում տեղի ունեցավ սեղանի թենիսի որակավորման բաց առաջնություն՝ 2005 – 2012 թվականներին ծնված երեխաների մասնակցությամբ:
Մարզիչ Աշոտ Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Սա արդեն սեղանի թենիսի թվով 3 -րդ առաջնություն է որը անցկացնում ենք մեր շրջանում: Մարտի 19 -ին սեղանի թենիսի որակավորման մրցույթ պլանավորում ենք անցկացնել Ջիգրաշեն գյուղում, իսկ Ժդանովական, Ղուլալիս եւ Օրոջալար գյուղերում օրացույցը դեռեւս հաստատված չէ: Առաջնությանը մասնակցում էին ինչպես տղաներ այնպես էլ աղջիկներ՝ Սպասովկա, Ժդանովական, Օրոջալար, Հեշտիա եւ Արագյալ գյուղերից»:
Նշենք, որ թվով 24 մրցանակակիրներին դիպլոմներով պարգեւտրեց Սպասովկայի դպրոցի տնօրեն եւ մարզիչ Ավթանդիլ Վանաձեն: Ինչպես նաեւ երեխաներին քաղցրավենիքով հյուրսիրել է Սպասովկայի լիազորը՝ Մերաբ Միքելաձեն:
Մարզիչ Ավթանդիլ Վանաձեի խոսքով՝ առաջնությունը անցավ շատ լավ քանի որ որակավորման մրցույթ էր եւ մասնակցում էին հիմնականում ուժեղագույն եւ բարձր բալեր ունեցող մասնակիցները: Թիմային հաշվարկով առաջին տեղը գրավեց Օրոջալարը, 2 -րդ տեղում Սպասովկան էր, իսկ
3 -րդը՝ Ժդանովականը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.