Այսօր՝ փետրվարի 25 -ին, Նինոծմինդա քաղաքի սպորտդպրոցում տեղի ունեցավ սեղանի թենիսի հուշամրցաշար, որը նվիրված էր կյանքից անժամանակ հեռացած, ծնունդով Ժդանովական գյուղից Խորեն Թամասյանի հիշատակին:
Նշենք, որ Խորեն Թամասյանը Նինոծմինդայի քաղաքապետարանում Սամեբա և Ժդանովական գյուղերի ներկայացուցիչն էր:
Սեղանի թենիսի հուշամրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի թվով 10 գյուղերի՝ Ժդանովական, Օրոջալար, Սպասովկա, Գոնդուրա, Մամզարա, Հեշտիա, Գորելովկա, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ եւ սպորտդպրոցի երեխաները:
Կազմակերպիչ Գեւորգ Անտանոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այսօր անցկացրեցինք սեղանի թենիսի մրցաշար մեր Խորեն Թամասյանի հիշատակին: Մրցաշարին մասնակցում էին մոտ թվով 60 աշակերտներ, որտեղ հաղթող մասնակիցները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով, դիպլոմներով, նվերներով եւ ստացան գումարային պարգեւ: Ֆինանսապես իրենց աջակցությունը ցուցաբերեցին Խորեն Թամասյանի ընտանիքը, ինչպես նաեւ իր մասնակցությունը ունեցավ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի և սպորտի ծառայությունը: Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին ովքեր իրենց չնչին ներդրումն ունեն այսօրվա պատանեական սեղանի թենիսի հուշամրցաշարի իրականացման գործում»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.