Երկու պարզ կանոն, որոնց հետևելը կօգնի ազատվել ավելորդ քաշից

Երկու պարզ կանոն, որոնց հետևելը կօգնի ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ կանոնին հետևելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Ինչպես նշել է ներզատաբան Զուխրա Պավլավան, արդյունավետ կերպով ավելորդ քաշից ազատվելու գաղտնիքներից մեկը տևական քնի ապահովումն է։ Մասնագետի խոսքով՝ նիհարել ցանկացողների քունը պետք է առնվազն 7 ժամ տևի, սակայն միայն քնի տևողությանը չէ, որ հարկավոր է ուշադրություն դարձնել, քանի որ քնելու ժամը ևս շատ կարևոր է։

«Հարկավոր է պառկել քնելու ամենաուշը 23։00-ին։ Նման քայլի շնորհիվ կարելի է նվազեցնել օրական օգտագործվող կալորիաների քանակությունը մոտավոր մինչև 380 կալորիայով», – նշել է նա։

Ավելորդ քաշի դեմ հաջող պայքարի մյուս կարևոր գաղտնիքը, ըստ Պավլովայի, բավարար քանակությամբ ջրի գործածությունն է։ Մասնագետը խորհուրդ է տալիս ուտելուց առաջ մի բաժակ ջուր խմել։ Բացի այդ, նա հորդորում է օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ օգտագործել՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ հեղուկը չպետք է պարունակի շաքար կամ բարձր կալորիականություն ունեցող այլ հավելումներ ու քաղցրացուցիչներ։

Tert.am