Բժիշկը զգուշացրել է կատվախոտ օգտագործելու վտանգների մասին 

Բժիշկը զգուշացրել է կատվախոտ օգտագործելու վտանգների մասին 

Կատվախոսի՝ վալերիանայի օգտագործումը կարող է սպառնալ մարսողության խանգարմանը, նվազեցնել արյան ճնշումը և այրոց առաջացնել, զգուշացրել է բժիշկ-թերապևտ Տատյանա Ռոմանենկոն։

Նա հիշեցրել է, որ վալերիանան կարող է ալերգիա առաջացնել։ Բացի դրանից, կարող է հանգեցնել արյան ճնշման նվազման, զգուշացրել է Ռոմանենկոն։ «Աղեստամոքսային տրակտի հիվանդության ցանկացած սրացում, այն է՝ կոլիտ, գաստրիտ, միշտ կարող է հարաբերական հակացուցում լինել վալերիանայի օգտագործման համար։ Որովհետև դա կարող է առաջացնել կղանքի թուլացում կամ ընդհակառակը՝ փորկապություն»,- հավելել է բժիշկը։

Ի վերջո, մասնագետը եզրակացրել է, որ չափից մեծ դոզայի արդյունքում հանգստացնելու փոխարեն հակառակ ազդեցություն է նաև նկատվում՝  նյարդային գրգռվածության առաջացման։