Իսպանացի բժիշկները մահացած դոնորի աղիքներ են փոխպատվաստել: Այս մասին հայտնում է «Kadena SER» ռադիոն։
Վիրահատությունը կատարվել է Մադրիդի Լա Պաս համալսարանական հիվանդանոցում։ Դոնորից աղիները փոխպատվաստել են 13 ամսական աղջկա, ում մոտ ախտորոշվել էր աղիքային անբավարարություն ծնվելուց մեկ ամիս անց։
Այսպիսով` Լա Պաս իսպանական համալսարանական հիվանդանոցի մասնագետները մահացած մարդու աղիքներ փոխպատվաստելու աշխարհում առաջին հաջող վիրահատությունն են կատարել: «Kadena SER» ռադիոկայանը նշում է, որ Լա Պաս հիվանդանոցն Իսպանիայում միակ բժշկական հաստատությունն է, որը լիազորված է իրականացնել մանկական բոլոր տեսակի փոխպատվաստումներ։
Նախկինում աղիների հետմահու փոխպատվաստումը երբեք չէր կիրառվում, այս օրգանի աշխատանքի առանձնահատկությունների պատճառով։
Հիվանդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Բժիշկներն ասում են, որ նրա առողջական վիճակը լավ է։