Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկնարկել է սեզոնային վիրուսների դեմ պատվաստումները։ Այս պահին ամբողջ աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ դժվար է տարբերել սեզոնային գրիպը Covid -ից, չնայած ախտանշանները տարբեր են։
Այդ եւ մի քանի հարցերի շուրջ զրուցեցինք Նինոծմինդայի հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի հետ:
Ինչքանով է հնարավոր, որ Covid -ի դեպքերը շատանան, թե պետք է մոռանալ այդ մասին, Եղոյանը պատասխանեց այսպես.
«Փորձը ցույց է տալիս, որ կարելի է մոռանալ, բայց միեւնույն ժամանակ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի: Տեսեք անցյալ և նախանցյալ տարի ինչ իրավիճակ էր մեզ մոտ, կամ հիմա ինչքանով է փոխվել այն։ Արդեն 3 -րդ տարին է մեր բժիշկները առնչվում են եւ բավականին մեծ փորձ ենք ձեռք բերել Covid -ի հետ կապված»։
Եթե Covid -ի դեպքերը ավելանան, ինչքանով է հիվանդանոցը պատրաստ, ունի՞ արդյոք համապատասխան պատվաստանյութեր եւ միջոցներ. այս հարցի հետ կապված Եղոյանը ասաց.
«Ինչպես ամբողջ Վրաստանը, այնպես էլ մեր շրջանի հիվանդանոցը, բուժկետերը, Covid կենտրոնները պատրաստ են հնարավորության սահմաններում օգնել ժողովրդին, թե դեղանյութերի եւ թե մնացած հարցերում»։
Բժիշկը նաև պատասխանեց, թե ինչպես տարբերել սեզոնային վիրուսները Covid -ից եւ նշեց սեզոնային գրիպի պատվաստման գործընթացի մեկնարկի մասին:
«Յուրաքանչյուր տեղամաս սկսել է գրիպի դիմաց պատվաստման աշխատանքները: Ինչպես նաեւ մեկնարկել է հեպատիտ C -ի եւ տուբերկուլյոզի թեստավորումները: Սեզոնային գրիպը ի հայտ է գալիս քթարտադրությամբ, կոկորդի ցավով, թեթեւ ջերմությամբ եւ այլն, բայց եթե ասենք, որ դա մի սահմանային գիծ է, որի մի կողմում Covid -ն է մյուսում գրիպը, ճիշտ չի լինի: Եթե կան նշաններ, ապա պետք է դիմել հիվանդանոց, որտեղ անվճար թեստավորում կանցկացվի եւ եթե հաստատվի ապա համապատասխան բուժումը կլինի ավտոմատ կերպով»։
Ավելացնենք նաեւ՝ ,,ევექსის კლინიკები” ნინოწმინდის კლინიკა -ի մենեջեր Ծովինար Մանվելյանի խոսքով, այս ամիս դեռեւս Covid -ի հետ կապված դեպքեր չեն արձանագրվել:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝