Բուրավետիչներ պարունակող թեյերը վտանգավոր են օրգանիզմի համար․ սննդաբան

Բուրավետիչներ պարունակող թեյերը վտանգավոր են օրգանիզմի համար․ սննդաբան

Բուրավետիչներ պարունակող թեյերի չարաշահումը վտանգավոր է առողջության համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ սինթետիկ համային հավելումներն ու բուչավետիչները վտանգավոր են օրգանիզմի համար։ Լավագույն դեպքում նման նյութերի առկայությանը օրգանիզմը կարձագանքի ալերգիկ ռեակցիայով, իսկ վատագույն դեպքում կարող են շատ ավելի լուրջ հետևանքներ լինել։

«Չնայած՝ չի կարելի ասել, որ բուրավետիչներով թեյերն ուղղակիորեն քաղցկեղ են առաջացնում, քանի որ այդ բուրավետիչները ստուգվում են, սակայն այնուամենայնիվ խոսքը կուտակային ազդեցության մասին է։ Չէ՞ որ ընդհանուր առմամբ մարդը մահանում է ոչ թե հիվանդությունից, այլ փաստացի այն բանից, որ մուտացիաների ու վնասվածքների կրիտիկական քանակություն է կուտակվել և օրգանիզմն այլև չի կարողանում առողջ բջիջներ վերարտադրել», – բացատրել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ նման ըմպելիքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են լյարդի ու երիկամների համար, ինչը ևս վտանգավոր է։ Եթե մարդը չի կարող լիովին հրաժարվել նման թեյերից, ապա ցանկալի է նախապատվությունը տալ բնական հավելումներին:t

Tert.am