Որ ախտանիշների դեպքում է սուրճը վտանգավոր

Որ ախտանիշների դեպքում է սուրճը վտանգավոր

Սուրճը բարձրացնում է զարկերակային ճնշումը, մեծացնում է սրտամկանի կծկումների թիվը և գրգռում նյարդային համակարգը, այդ պատճառով որոշ ախտանիշների դեպքում վտանգավոր է այդ ըմպելիքը օգտագործել։ Այս մասին հոկտեմբերի 13-ին հայտարարել է էնդոկրինոլոգ, սննդաբան Օկսանա Միխալևան։

«Գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, եթե այդ ախտանշանները կապված են բարձր զարկերակային ճնշման հետ, ապա կոֆեինի օգտագործումը կարող է վտանգավոր լինել, այն կարող է ճնշումն ավելի բարձրացնել կամ նույնիսկ հիպերտոնիկ կրիզ առաջացնել»,- ասել է նա։

Բացի այդ, ըստ բժշկի, կոֆեինը կարող է բարդացնել վիճակը նյարդային գերլարման, անհանգստության, քնի խանգարման դեպքում: Սուրճը խորհուրդ չի տրվում խմել նաև առիթմիայի կամ սրտի կաթվածի նոպաների դեպքում։ Միխալևայի խոսքերով՝ կոֆեինը կարող է առիթմիայի նոպայի պատճառ դառնալ կամ նվազեցնել դրա դեմ դեղամիջոցների արդյունավետությունը: