Նինոծմինդա-Ախալքալաք կենտրոնական ճանապարհին՝ Խոսպիո գյուղի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված 1 հոգին բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոց, այնուհետև՝ Թբիլիսիի Կովկասյան բժշկական կենտրոն։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում, «BMW X5»-ը բախվել է կայանված բեռնատարին, ինչի հետևանքով վարորդը՝ մինչև 70 տարեկան տղամարդը, տեղում մահացել է:
«Երկրորդ հիվանդի վիճակը ծանր է, բայց կայուն, նրան տեղափոխել ենք «Կովկասյան բժշկության կենտրոն։ Նա մեզ մոտ բերվել է բազմաթիվ կոտրվածքներով՝ կոնքի, ազդրի, սրունքի, դեմքի ոսկորների և տրավմատիկ շոկով»,- ասում է «Հարավային դարպասի» մոտ Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդր Թորոսյանը։
Դեպքի առնչությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 276-րդ հոդվածի վեցերորդ մասով, որը վերաբերում է երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն, որը հանգեցրել է մարդկային կյանքի՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, պաշտոն զբաղեցնելու կամ աշխատելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։ sknews.ge