
Հոկտեմբերի 20-21-ին Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:
Նշվում է, որ տեղ-տեղ հնարավոր են ուժեղ անձրև, արևմտյան քամու ուժգնացում, ծովում` 3-4 բալ ուժգնությամբ ալեկոծություն։ Հոկտեմբերի 21-ին լեռնային շրջանների առանձին վայրերում հնարավոր է ձյուն։
Գործակալության փոխանցմամբ, սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա հեղեղումների, լեռնային շրջաններում սողանքային-հեղեղային գործընթացների սկզբի ու ակտիվացման։ aliq.ge